Թուրք-քրդական բախումների ժամանակ 15 թուրք զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Թուրքիայի զինված ուժերը սահմանամերձ Մարդին և Հաքքարի նահանգներում տեղի ունեցած  թուրք-քրդական բախումների ժամանակ ծանր կորուստներ են ունեցել. գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ռազմական թևերից մեկի՝ «Ժողովրդապաշտպանական ուժեր» (HPG) խմբավորման մամուլի կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 11-ին և 18-ին Մարդինում և Հաքքարիում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ սպանվել է առնվազն 15 զինվոր, ևս 7-ը` վիրավորվել։

Քրդաբնակ Մարդինի  Սավուր շրջանի Էվանա կոչվող տարածքում քուրդ զինյալները հարձակվել են 2 զրահապատ մեքենաների վրա, որոնց օգնությամբ թուրք զինվորները պատրաստվում էին ռազմական գործողություններ իրականացնել իրենց դեմ։ Դրա հետևանքով սպանվել է 8 թուրք զինվոր։ Եվս 7-ը վիրավորվել են։

Քրդական կառույցի մամուլի կենտրոնը հերքել է թուրքական կողմի` ավելի վաղ արած այն պնդումը, թե այդ բախումների ընթացքում ընդամենը 4 թուրք զինվոր է վիրավորվել։

Հոկտեմբերի 18 ևս մի թուրք-քրդական բախում է տեղի ունեցել նաև Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Գևեր շրջանում։ Քուրդ զինյալները գործողություն են իրականացնել թուրք զինվորների հենակետերի ուղղությամբ, որի ընթացքում 7 թուրք զինվոր է սպանել։ Դրանից հետո Թուրքիայի օդուժը կրակի տակ է պահել այդ շրջանը։

Քրդական աղբյուրի տեղեկություններով` թուրքական օդուժի թիրախում են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները։