Պաղեստինի նախագահը Երուսաղեմի հայոց պատրիարքին նկար է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Աստվածահայտնության տոնի առթիվ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նվեր է ստացել:

Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապտ Բաղդասարյանը:

Պաղեստինի նախագահը Երուսաղեմի հայոց պատրիարքին ընդունել է հունվարի 18-ին և նրան նվիրել թանկարժեք քարերից պատրաստված Սուրբ Հարության տաճարի նկարը: