Ստամբուլում կկայանա սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Ստամբուլում հոկտեմբերի 27-ին կկայանա սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Գագաթնաժողովին քննարկվելու են սիրիական հակամարտության հետ կապված բոլոր հարցերը, ինչպես նաև Իդլիբի շուրջ համաձայնությունն ու հակամարտության մշտական լուծմանն ուղղված համատեղ շահերը: Այս մասին հայտնում է  Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ գագաթնաժողովին մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: