«System of a Down»-ի բաս կիթառահար Շավո Օդաջյանը «North Kingsley» անունով խումբ է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Շավո

«System of a Down» խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանը «North Kingsley» անունով նոր խումբ է կազմել: Այդ մասին Օդաջյանը գրել է ինստագրամյան պաշտոնական էջում՝ տեղեկացնելով, որ երգերը շուտով կլինեն:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Շավո Օդաջյանը բացատրել է նաև խմբի անվանման իմաստը՝ ասելով, որ երբ ինքը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել, ապրել է հենց North Kingsley Drive փողոցում:

«Դա հենց այն փողոցն է, որտեղ ես մեծացել եմ և տեսել ամեն ինչ: Հենց այդ փողոցում եմ ես հասկացել, թե ինչ է ընկերությունը: Ես այնտեղ մեծացել եմ, ուստի դա ինձ համար շատ բան է նշանակում: Երբ արտաբերում եմ այդ անունը, հենց դա իմ աճն է, թե ինչպես դարձա այն, ինչ կամ»,- ասել է երաժիշտը:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս