«5-րդ ալիքի» սեփականատերը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

արմեն

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը չփոփոխվեց․ նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը։ Այդ մասին քիչ առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ հիմնավորումը դատարանը չի ներկայացրել, հրապարակվել է միայն եզրափակիչ մասը։

Ըստ պաշտպանի՝ կանխատեսելի դատական ակտ էր, և տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են վճռաբեկ, ապա՝ Եվրոպական դատարաններում։ 

Արմեն Թավադյանը ձերբակալել էր ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն է՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ դրան հարկադրելու կասկածանքը, իսկ ավելի ուշ կալանավորվել էր։