Պեսկովը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ-ն շտապում բարեփոխել Սահմանադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկի վերաբերյալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանումներ է տվել՝ անդրադառնալով գործընթացի շտապողականությանը:

«Ցանկացած նախաձեռնություն, որի մասին հայտարարում են ղեկավարները, բոլորն էլ անխտիր մեծ ուշադրության են արժանանում, դրանց քննարկումը և իրականացումը միշտ տեղի է ունենում առաջնահերթ կարգով: Սա իրականություն է, որում մենք ապրում ենք, սա բոլորի համար պարզ և հասկանալի իրականություն է»,- ասել է Պեսկովը, ապա  հաստատել, որ փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա օրերին:

«Առայժմ ինչ-որ հստակ ամսաթվեր մենք չենք նշում, սակայն ակնհայտ է, որ այս գործընթացը չի ձգձգվելու»,- ասել է Պեսկով