Դմիտրի Մեդվեդևն այլևս չի հետևում Ռուսաստանի կառավարության ինստագրամյան էջին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

մեդվեդև

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 21-ին դադարել է հետևել երկրի կառավարության Instagram-յան էջին, մինչդեռ կառավարության էջը չի դադարել հետևել Մեդվեդևին: ՌԴ նախկին վարչապետն ունի 2,6 միլիոն հետևորդ:  

Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում: Մեդվեդևին փոխարինել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: