Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Արսեն

«Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Գրառումը՝ ստորև.

«Ինչպես պարզ դարձավ Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշումից (https://bit.ly/37hyCoO), Ռ.Քոչարյանի ներկայացուցիչը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որպեսզի Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչվեր Սահմանադրությանը հակասող:

Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նշված դիմումը մասնավորապես նշելով.

Անդրադարձ չի կատարվել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը:

Անդրադարձ չի կատարված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստարկված չէ իրավական բացի առկայությունը:

Հ․ Գ․ Սա վկայությունն է այն բազմաթիվ փաստերի, որ ՍԴ-ի համար կողմերը նշանակություն չունեն», - գրել է Արսեն Բաբայանը։