Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

.

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ ԱԺ ամբիոնը վերածվել է ներքին վախերի ու հույզերի արտահայտման պատուհանի. Այնտեղ մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 «Ազգային ժողովի ամբիոնը վերածվել է ներքին վախերի և հույզերի արտահայտման պատուհանի։

Ամբիոնի մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։

Իսկ միգուցե հարկ է ընդունել «քուչի բեսեդկում լռվելու» առաջարկությունը, բայց պարտադիր առաջարկողի և իր թիմի գլխավորությամբ, և շարունակել ներքին վախերի բացահայտման ու սպառման անվերջանալի գործընթացը արդեն այնտեղ՝ ազատելով ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը անձնական էմոցիոնալ պոռթկումներից։

Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը, իսկ կարճամտության և սակավամտության հայտարարված մրցույթում գլխավոր մրցանակի հավակնորդների թիվը օրեցօր աճում է։

Շատ դժվար ընտրություն է լինելու . . .»: