Անարյուն փոփոխությունը մարսելի չէր, փորձելու են ՀՀ-ն բերել բախումների դաշտ․ Հակոբ Բադալյան

ԵՐԵՒԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐ, 24News

«ՀՀ-ում մի  իրավիճակ է, երբ  ներքին դիմակայության թեժ մթնոլորտում  հնարավոր  է վերացնել ցանկացած հետք, և դա պարարտ հող է ստեղծում այդպիսի մտադրությունների համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
 Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքում պետք է հայացք նետել ամենատարբեր ուղղություններով, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս։
«ՀՀ-ում այդ ողբերգությունը տեղի է ունենում արտաքին միջավայրում դինամիկ փոփոխություների ֆոնին։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որին անհրժեշտ է ուշադրություն դարձնել։ Անարյուն փոփոխությունը, որը տեղի ուենցավ և որը  բացառիկ էր, շատերի համար չափազանց դժվար մարսելի էր, որովհետև մեր թուլությամբ շահագրգռված ուժեր, կենտրոններ, պետություններ պատրաստ են ցանկացած իրավիճակ օգտագործել մեր երկրին հարվածելու համար։ Նրանք փորձելու են ՀՀ-ն բերել բախումների դաշտ։ Այսպիսի առեղծվածային մահերը կարող են իրենց մեջ պարունակել այդ վտանգը»,- շեշտել է Բադալյանը։
 Շարունակությունը՝ տեսանյութում։