Արարատի մարզպետն ու մսավաճառները պայմանավորվեցին սպասել վարչապետի լուծմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

.

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշման դեմ բողոքող անասնապահներին հորդորեց սպասել Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի կողմից առաջարկվելիք լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց անասնապահների հետ հանդիպման ընթացքում:

«Եկեք սպասենք վաղը 16:30-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկվելիք լուծմանը: Եթե այն ձեզ չբավարարի, նորից կհանդիպենք»,- ասաց Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նշեց, որ հարցուպատասխանի ընթացքում կբարձրաձայնեն անասնապահների հարցերն ու մտահոգությունները:

Բողոքի ակցիա իրականացնողները առավոտյան փակել էին նաև Երևան-Արարատ ճանապարհըորըսակայնայս պահին բաց էՆրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետ Գարիկ Սարգսյանըով հորդորել էր դադարեցնել ակցիան մինչև 18:00-նինչից հետո կարող են հանդիպել մարզպետարանի դահլիճում և քննարկել իրավիճակը: