Իրանցի պատգամավորը 3 միլիոն դոլար է խոստացել նրան, ով կսպանի Թրամփին և կհանձնի նրա գլուխը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

թրամփ

Իրանական «ISNA» գործակալությանը հայտնում է, որ իրանցի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար 3 միլիոն դոլար վճարել:

«Քերման նահանգի բնակչության անունից 3 միլիոն դոլար կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին և մեզ կհանձնի նրա գլուխը»,- ասել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ:

Նշենք, որ Քերման նահանգը ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հայրենիքն է:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիաների հետո ամերիկացի զինվորականները սպանել էին Իրաքում գտնվող Սոլեյմանիին: Իրանը դրան պատասխանել է Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ հարվածներով, որոնց հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ավելի ուշ իրանցի զինվորականները սխալմամբ խոցել են Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը Թեհրանից Կիև էր մեկնում: Զոհվել է 176 մարդ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս