Ոչ միայն ծառեր էր ապօրինի հատել, այլև կեղծել էր մեքենայի համարանիշերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունվարի 20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Այգեհովիտ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել նախորդ շաբաթ` իրենց գյուղի հարակից տարածքից ապօրինի հատելով հինգ ակացիա:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանները պարզել են, որ ծառերը հատելուց զատ` վարորդը նաև կեղծել է մեքենայի համարանիշերը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս