Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիների է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

,

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անցկացրել է քաղաքացիների 2020 թվականի առաջին ընդունելությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը լսել է բարձրացված հարցերը և խնդիրները, ինչպես նաև ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների դրական արձագանքը:

Ըստ գործող կարգի` ընդունելությանը գրանցված քաղաքացիները նախարարին են դիմել տարբեր հարցերով` ակնկալելով տարաբնույթ լուծումներ:

Հանձնաժողովային կարգով յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական: Քաղաքացիներին  տրվել է պարզաբանում նրանց իրավունքների վերաբերյալ: Նախարարը մասնագետներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրել որոշ հարցեր` քաղաքացիներին հնարավորության դեպքում աջակցելու համար: