Միստիկայի և աստվածաբանության դաշտ չմտնենք, բայց ի՞նչ է նշանակում՝ Աստված կբերի մեր օրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին չէին ներկայացել Քոչարյանի պաշտպանական թիմի անդամները։ Ըստ պաշտպանների՝ նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի կողմից հնչել է սպառնալիք, որոնց դատարանը պատշաճ չի արձագանքել։ Պաշտպանների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց 2 շաբաթով։ Թեմայի շրջանակներում զրուցել ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։

«Նիստը չկայացավ, որովհետև նախորդ նիստի ընթացքում հնչել էր սպառնալիք, դա հստակ երևաց, որին դատարանը չարձագանքեց։ Մեր պահանջն է, որպեսզի դատարանը կարգ ու կանոն ապահովի դատական նիստի ընթացքում, քանի դեռ չի ապահովում դա, մեր ներկայությունը նիստին շատ ձևական է ստացվում։ Պետք է մտածենք՝ այսինչ բանը ո՞նց ասեմ, որ մեկին չնեղացնեմ, մյուսին դուր գա և այլն, սա քաղաքական գործընթաց չէ, այլ՝ իրավական», - 24News-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Անդրադառնալով տուժող կողմի այն պնդմանը, որ իրենց հնչեցրած արտահայտությունը սպառնալիք չէր՝ փաստաբանը նշեց․

«Տուժող կողմի պրոբլեմն է, եթե վիրավորվել էին, պետք է խնդրեին դատարանին, որ մեզ կարգի հրավիրեր, ոչ թե ասեին՝ Աստված կանի, դա դառնում է անեծք։ Չեմ ուզում մտնենք միստիկայի և աստվածաբանության դաշտ, բայց ի՞նչ է նշանակում՝ Աստված կբերի ձեզ մեր օրին», - նշեց Արամ Օրբելյանը։ 

Նշենք, որ դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին։ Դատական հաջորդ նիստում անդրադարձ կկատարավի դատական նիստից բացակայող պաշտպանների վարքագծին:

Տեսանյութեր

Live

Լրահոս