Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահը համատեղ հայտարարություն են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզաևը ստորագրել են համատեղ հայտարարություն բանակցությունների արդյունքների վերաբերյալ:

ՌԴ նախագահը՝ խոսելով ռուս-ուզբեկական բանակցությունների մասին նշել է, որ այս հայտարարությունը կխորացնի իրենց համագործակցությունը.

«Այն հստակ ուղեցույց է սահմանում նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետագա աշխատանքների համար` խորացնելու մեր համագործակցությունը»:

Պուտինը նշել է նաև, որ դրան կցված են նաև այլ կարևոր երկկողմ համաձայնություններ, ինչպես նաև՝ խոշոր առևտրային պայմանագրեր: