Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

.

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ գիշերվա 2-ի սահմանում Երևանի բնակիչ, 40-ամյա Ռուբեն Պ.-ն իր վարած ВАЗ 21174 մակնիշի 35 QV 508 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում: Վթարի հետևանքով վարորդ Ռուբեն Պ.-ն և ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արմեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել ձորից:

Տեսանյութեր

Live

Լրահոս