Դավոսում հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ բարձր մակարդակի հանդիպումների ֆոնին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել դրական դինամիկա:

Զրուցակիցները խոսել են Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունված որոշումների ընթացքի մասին:

Արմեն Սարգսյանը և Գիորգի Գախարիան պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու պետությունների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս