Երևանում «Mercedes C»-ն ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

/.

Հունվարի 21-ին` ժամը 20:48-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում՝ «Եդեմ» սգո սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/22 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ 21:14-ին:

Ամբողջությամբ այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Live

Լրահոս