«Եդեմ» սգո սրահի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

 

մեքենա հրդեհ

Հունվարի 21-ին՝ ժամը 20:48-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում՝ «Եդեմ» սգո սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/22 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ 21:14-ին:

Ամբողջությամբ այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան:

հրդեհ