«Թեթև» զգուշացում. տնային պայմաններում մորթված մսի վաճառքը շարունակվում է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

միս

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպանդանոցային մսի վաճառքի մասին օրենքը արդեն մեկ շաբաթ է՝ մտել է ուժի մեջ, սակայն Երևանի թե՛ սուպերմարկետներում, թե՛ շուկաներում շարունակում են վաճառել տնային պայմաններում մորթված տավարի և խոզի միս:

Վաճառողներն ասում են, որ իրենց Սննդի անվտանգության տեսչությունից «մի թեթև» զգուշացրել են, սակայն իրենք շարունակելու են նույն ձևով աշխատել, քանի դեռ այս հարցում վերջնական հստակեցում չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: