Ավարո-Կախեթական ճանապարհը՝ Վերին Լարսին այլընտրանք․ 700 միլիոն դոլար կպահանջվի․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

լարս

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հարևան Վրաստանում և Ռուսաստանում սկսել են խոսել և մտածել Վերին Լարսին այլընտրանք ևս մեկ ճանապարհի կառուցման հնարավորության մասին:

Խոսքը Ավարո-Կախեթական ճանապարհի մասին է, որը վրացական Կախեթին միացնում է Դաղստանի հետ: Այս ճանապարհը Խորհրդային Միության տարիներին գործել է, սակայն այժմ կիսաքանդ վիճակում է և փակ է:

Ավելի վաղ մենք գրել էինք Վրաստանը Չեչնիային միացնող ճանապարհի կառուցման հնարավորության մասին: Վրացական և ռուսական կողմերը հասկանում են, որ «Վերին Լարս» անցակետի թողունակությունը չի բավարարում ներկա պահանջներին, և մտածում են այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին: Ավարո-Կախեթական ճանապարհի կառուցման նախնական արժեքը 600-700 մլն դոլար է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: