Սոցցանցում քաղաքական գրառումներ արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Ռոբերտ

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության սերժանտը, որը քաղաքական գրառում էր արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են ոստիկանությունից։ 

Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրառում էր արել․ «Հաջորդը քեզ են խփելու»:

Ըստ մամում շրջանառվող տեղեկության՝ նա քաղաքական գրառումներ էլ էր արել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, գրելով. «Մի՛ վախեցեք մարդու դատաստանից, վախեցե՛ք Աստծո դատաստանից»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս