«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

հասարակական

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն անվտանգության ապահովման բաժնի միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար։

Աշխատավարձը (ամսական միանվագ դրամական պարգեւատրումով) միջին խմբի համար 180.000 ՀՀ դրամի, իսկ կրտսեր խմբի համար 162.000 ՀՀ դրամի սահմաններում է:

Ընդունվելու համար կարող են դիմել միջին խմբի (սպայական) պաշտոնների մասով` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան քաղաքացիները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ք. Երեւան, Նուբարաշենի խճուղի 2 կամ զանգահարել 060 37 11 72 հեռախոսահամարով: