ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ նորից հանդիպելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ԱԳ նախարար

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի սկզբին նորից հանդիպելու մտադրությունը համանախագահների հովանու ներքո։ Այդ մասին հայտարարում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդագրությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը մնում է անփոփոխ կենտրոն կայուն կարգավորման հասնելու ջանքերի առումով։ Դեսպանությունը նշում է, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, նախկինի պես կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կողմերին օգնություն ցուցաբերելուն խաղաղ կարգավորման հարցում։

«Մեկ անգամ ևս կրկնում ենք, որ արդար և ամուր կարգավորումը պետք է հենվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա ուժի, դրա կիրառման սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավունքների հավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին»,- նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը Բրատիսլավայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում, որը կոչ է անում ընդունել լրացուցիչ կոնկրետ հումանիտար և անվտանգության միջոցներ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման համար, և կողմերին հորդորում է բարեխիղճ սուբստանտիվ բանակցություններ վարել։

Հայտարարությունում նաև նշվում է, որ ստատուս-քվոն անընդուելի է, և չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում։