Վախճանվել է Վրաստանի նախկին վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

աշխարհ

Թբիլիսիում 85 տարեկանում վախճանվել է Վրաստանի  նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ քաղաքական գործիչն իրեն վատ է զգացել և շտապ օգնություն կանչել, սակայն ժամանած  բժիշկները նրան մահացած են գտել:

Մահվան պատճառը չի նշվում:

Սիգուան նախարարների խորհուրդը ղեկավարել է 1990 թվականի նոյեմբերից մինչև 1991 թվականի օգոստոս: Նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրաժարականից հետո նա դարձել է վարչապետի պաշտոնակատար, իսկ 1992 թվականին կրկին գլխավորել է կառավարությունը: