Հայաստանն ընդգրկվել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների 10-յակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Վրաստան

«Նովոստի Գրուզիա» գործակալությունը գրում է, որ 2019-ին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը մեծացել է 2,7 %-ով և կազմել 12,8 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

2019 թվականին Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների տասնյակում են  Թուրքիան՝ 1,8 մլրդ դոլար, Ռուսաստանը՝ 1,5 մլրդ դոլար, Չինաստանը՝ 1,1 մլրդ դոլար, Ադրբեջանը՝ 1,1 մլրդ դոլար, Հայաստանը՝ 679,7 մլն դոլար, Ուկրաինան՝ 659,5 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 521,9 մլն դոլար, Գերմանիան՝ 497,4 մլն դոլար, Բուլղարիան՝ 408,2 մլն դոլար, Ռումինիան՝ 390,2 մլն դոլար:

Արտահանման տեսանկյունից Վրաստանի խոշոր գործընկերներն են՝ Ադրբեջան՝ 498,7 մլն դոլար, Ռուսաստան՝ 497,1 մլն դոլար, Հայաստան՝ 412,2 մլն դոլար, Բուլղարիա՝ 284,2 մլն դոլար, Ուկրաինա՝ 244,7 մլն դոլար:

Ներմուծման տեսանկյունից Վրաստանի խոշոր գործընկերներն են՝ Թուրքիա՝ 1,6 մլրդ դոլար, Ռուսաստան՝ 975,9 մլն դոլար, Չինաստան՝ 858,7 մլն դոլար, Ադրբեջան՝ 559,1 մլն դոլար, Գերմանիա՝ 443 մլն դոլար: