ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երդվյալ ազատամարտիկների միության 6-րդ համագումարը: Այդ կազմակերպության ղեկավար Ռուբեն Գևորգյանն է՝ Ծաղիկ Ռուբոն:
Բայց ամենակարեւորն այն է, որ համագումարը տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, և դրանով Գևորգյանը ուզում է ցույց տալ, թե ինքն ինչպիսի հանրային աջակցություն ունի, որ նման համագումար կազմակերպելու միջոցով ընքն ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում, ընդ որում՝ խիստ անցողիկ տեղում:
Այսօր կայանալիք համագումարին ներկա է լինելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, չի բացառվում նաեւ, որ նա ելույթ ունենա, իսկ դա նշանակում է, որ Ծառուկյանը կարեւորում է Ծաղիկ Ռուբոյի ու նրա ազատամարտիկների աջակցությունը՝ անկախ նրանից, թե ինչ կապ ունեն ազատամարտի կամ ընդհանրապես արցախյան պատերազմի հետ, կարեւորը քվեների քանակն է»: