Եվգենի Պետրոսյանին և նրա նախկին կնոջը փնտրում են դատական կատարածուները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Հումորիստ Եվգենի Պետրոսյանին եւ նրա նախկին կնջը՝ Ելենա Ստեպանենկոյին փնտրում են դատական կատարածուները։ Նրանք հարկայինին պարտք են 101 ռուբլի։ Այս մասին տեղեկացնում է Telegram-ալիք Mash-ը։

Պարզվել է՝ հումորիստները այդ գումարը չեն վճարել իրենց պատկանող գրասենյակային կենտրոնի շենքի համար։ Քանի դեռ նրանք միասին էին ապրում, «Մոսկվացու ժպիտ» ԲՇԿ-ի համահիմնադիրներն էին եւ կանոնավորապես վճարում էին հարկերը։ Պարտքն առաջացավ այն բանից հետո, երբ նրանց փոխհարաբերությունները վատացան։ Չնայած գումարը մեծ չէ, Ստեպանենկոն եւ Պետրոսյանը այն մարել չեն կարող, քանի որ ամուսնալուծության ընթացքում նրանց գույքը եւ հաշիվները կալանքի տակ են։

Պետրոսյանը եւ Ստեպանենկոն 2018 թվականին պաշտոնապես գրանցել են ամուսնալուծությունը երեսուներեք տարվա համատեղ կյանքից հետո։ Ամուսինները չեն շփվում արդեն մեկ տարուց ավելի եւ կիսում են միլիարդավոր ռուբլիներ արժեցող գույքը։

2019 թվականի աշնանը Պետրոսյանի փաստաբանը պատմել էր, որ իր պաշտպանյալի նախկին կինը հավակնում է ամուսնության ընթացքում ձեռք բերված ամբողջ անշարժ գույքին, բացի մի բնակարանից, որի արժեքը նախնական գնահատվում է 369 մլրդ ռուբլի, իր պաշտպանյալը հույս ունի գույքը հավասար կիսել։