Մարությանը որևէ կերպ չի միջնորդել նախագծի ձախողմանը. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

«Հարց է առաջանում, եթե կա Երևանի ավագանի, որի ամբողջ իմաստն այն է, ինչի մասին խոսում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերները, ապա ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը դրա գործառույթները կատարի», - անդրադառնալով ԼՀԿ-ի կողմից առաջարկված նախագծի տապալմանը՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«ԱԺ-ն իրավունք ունի քննիչ հանձնաժողով ստեղծել միայն այն հարցերի շրջանակներում, որոնք մտնում են ԱԺ լիազորությունների մեջ։ ՏԻՄ-երի գործունեությունը, որոշ բացառություններով, չի մտնում ԱԺ լիազորությունների մեջ», - ասաց նա։

Ռուբինյանը հերքեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որևէ կերպ միջնորդել է նախագիծը ձախողելու հարցում։