Երևանի 2800-ամյակի առիթով Վիլնյուսի 3 կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի hանրապետության եռագույն դրոշի գույներով:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. Քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և՛ զարմանալի է, և՛ գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ»,-  Թվիթերի միկրբլոգում գրել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և հրապարակել Հայաստանի դրոշի գույներով լուսավորված կամուրջների լուսանկարը: