Հրդեհ՝ Մարալիկում․ այրվել է կուտակված անասնակերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հայաստանի ԱԻՆ-ը հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 01:20-ին:

Այրվել են Գ. Ա.-ին պատկանող մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, մարագում կուտակած անասնակերը՝ մոտ 400 հակ, մարագի հարեւանությամբ՝ կուտակած անասնակեր՝ մոտ 200 հակ եւ ջերմահարվել է մարագի փայտյա կառուցատարրերից՝ մոտ 20 քմ: