Հնդկաստանում գնացքի վրաերթի պատճառով մահացել է 60, վիրավորվել՝ 70 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հնդկաստանի հյուսիսում երկաթգծ վրա վթար է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 60 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել է: 

Աղետը տեղի է ունեցել Ամրիթսար քաղաքի մերձակայքում: Այդ օրը նշվում էր Դաշահրի տոնը, որի շրջանակում խրթվիլակ են այրում: Տարբեր աղբյուրների համաձայն՝ 300-ից 700 հոգի էր հավաքվել երկաթգծի մոտակայքում ծիսակարգին հետևելու համար: 

Ըստ ականատեսների՝ փառատոնի մասնակիցները ճայթուկների աղմուկի պատճառով չեն լսել մոտեցող գնացքի ձայնը: