Անասնաբույծները բացել են Վարդենիս-Երևան միջպետական ավտոճանապարհը մի պայմանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ցույց

Գեղարքունիքի մարզի անասնապահները, ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան փակել էին Վարդենիս-Երևան միջպետական ավտոճանապարհը՝ բողոքելով սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշման դեմ:

Ըստ «Արմենպրես»-ի՝ ճանապարհը փակողների հետ հանդիպման էր եկել Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը և տեղեկացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադառնալու է խնդրին: Քաղաքապետի հետ զրույցից հետո ցուցարարները համաձայնել են բացել ճանապարհը:

«Լսեցինք մեր համայնքի ղեկավարին և ճանապարհը բացեցինք, բայց մի պայմանով՝ վարչապետի պատասխանը պետք է բխի մեր շահերից, հակառակ դեպքում վաղն առավոտյան կրկին կփակենք ճանապարհը»,- ասել է անասնապահներից մեկը: