Փաշինյանի հանձնարարականը ոստիկանությանը՝ Կուտոյանի մահվան մասին տեղեկանալուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

«Երբ ինձ զեկուցել են Գերոգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն»,-այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով այն հարցին, թե ինչ հանձնարարություն է տվել ոստիկանությանն՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ահազանգը ստանալուց հետո:

Վարչապետը նշեց, որ սա եղել է իր միակ հրահանգը ոստիկանությանը: Իսկ, թե ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, քննության ընթացքում կպարզվի:

«Տեղի ունեցածը ողբեգություն է: Եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներով կբացահայտվի»:

Փաշինյանը հիշեցրեց՝ պաշտոնական վարկածն այս պահին ինքնասպանությունն է։