Եթե կողմերը ցանկանան դադարեցնել պատերազմը, այն կավարտվի վաղը․ Զելենսկին՝ Դոմբասի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում կրակն ամբողջությամբ դադարեցնել չի հաջողվել, սակայն հավատում է, որ եթե կողմերը ցանկանան ավարտել հակամարտությունը, ապա այն կավարտվի «վաղը»:

«Մենք դեռևս չենք կարողացել լիարժեք դադարեցնել կրակը և կորցնել մեր ուկրաինացիներին: Սակայն ես հավատում եմ լույսին, բայց չեմ ցանկանում կարծել, որ այդ լույսը թունելի վերջում է... Ես վստահ եմ, որ եթե կողմերը ցանկանան դադարեցնել պատերազմը, այն կավարտվի վաղը, որովհետև Ուկրաինան պաշտպանում է իր հողերը, պատերազմը մեր տարածքում չէ, բայց մենք մեր ուղեղում հասկանում ենք, որ պատրաստ ենք այն դադարեցնել այսօր»,- ասել է Զելենսկին՝ Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում, հայտնում է «Ռիա-նովոստի»-ն։