Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները․ Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ռոհանի

«Իրանը միջուկային զենքի հետևից չի վազում՝ անկախ «վեցնյակի» հետ միջուկային համաձայնագրի գոյությունից կամ ԱԷՄԳ-ի հետ հարաբերություններից»,- այս մասին հաղորդվում է ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ռոհանին դիմել է եվրոպական եռյակին (Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) եւ հայտարարել է, որ նրանք պատասխանատվություն կկրեն միջուկային համաձայնագրի խախտման հետեւանքների համար՝ հավելելով, որ եթե Եվրոպան կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կվերադառնա դրանց կատարմանը։

2015թ․ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան) եւ Գերմանիան Իրանի հետ մշակել էին Համատեղ համընդհանուր գործողությունների պլան՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Այն սահմանափակում էր Թեհրանի միջուկային գործողությունները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցները եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանափակումները հանելու դիմաց։ Իրանը պարտավորվել էր 15 տարի 3,67 տոկոսից ավել չհարստացնել ուրանը եւ հարստացված ուրանի պաշարները պահել 300 կգ-ը չգերազանցող մակարդակի վրա, ինչպես նաեւ չկառուցել լրացուցիչ ծանր ջրային ռեակտորներ, չկուտակել ծանր ջուր եւ չզբաղվել միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծմամբ։

2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանեց։ Ուղիղ մեկ տարի անց՝ 2019թ․ մայիսի 8-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումը։