Տավուշում պայթյուն չի որոտացել. ռուսական ավիաբազայի ուղղաթիռները կատարել են վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

.

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել է տեղեկությունները, թե մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, իսկ Ենոքավանում ինքնաթիռ է կործանվել։ 

«Սիրելի բարեկամներ, ստորև պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել», - գրել է Չոբանյանը Facebook-ի իր էջում և տեղադրել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ Հայաստանում ռուսական ավիաբազայի ուղղաթիռների ներգրավմամբ հնարքներ կատարելու մասին։