Այցելություն՝ դեսպանատուն, ապա՝ ցուցահանդես․ նախագահը շնորհավորել է Գերմանիայի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահը՝ ի դեմս դեսպան Մաթիաս Քիսլերի, դեսպանատան անձնակազմի, շնորհավորել է Գերմանիայի ողջ ժողովրդին ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին:

Նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահում տոնի կապակցությամբ բացված՝ գերմանացի հայտնի նկարիչ Հերբերտ Մայերի «Ովքեր ենք» խորագրով ցուցահանդես:

Thumbnail
Thumbnail