Մարգարա գյուղի ճանապարհին մեքենան բախվել է կանգառի տաղավարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

վթար

Հունվարի 22-ին` ժամը 16:56-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կա տուժած. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածնից դեպի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարո Ջ., ծնված 1991 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել կանգառին: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: