Կառավարությունը 56 ընտանիքի բնակելի տարածքներ կնվիրվի. «Հայաստանի Հանրապետություն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

շենք1

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ով թվագրված մի որոշում կա, որ վերաբերում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռ 2018 թ. առաջին եռամսյակում այս որոշումում լրացումների ու փոփոխությունների առաջարկ էր ներկայացրել, որում նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկը բաղկացած էր 214 բնակելի տարածքից:

Կառավարությանը ենթակա կադաստրի կոմիտեի տեղեկությունների հիման վրա  նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց, սակայն, 106 բնակելի տարածք, որոնց վերաբերյալ կառավարությունը որոշում ընդունեց 2019 թ.  հուլիսին: 8 բնակելի տարածքների բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց` հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները:

Հետո այս 100-ի գործն էլ ընթացք ստացավ, բայց մնացին 56-ը: 56 բնակելի տարածք, որոնք կնվիրաբերվեն…»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: