Չինաստանում սկսված համաճարակի պատճառը, ըստ վարկածի, անօրինական ճանապարհով վաճառված միսն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

համաճարակ

Չինաստանում օդակաթիլային ճանապարհով անցնող վարակների հարյուրավոր դեպքեր են գրանցվել։ Ըստ վարկածի՝ Չինաստանի Վուհան քաղաքի ծովամթերքների շուկայում ոչ օրինական ճանապարհով վաճառել են վայրի առնետներ, ճագարներ և այլ կենդանիներ, որն էլ պատճառ է դարձել համաճարակի համար:

Վարակը տարածվում է ավելի շատ քաղաքներում, մահվան դեպքեր են գրանցվել։ Ըստ բժիշկների՝ հիվանդության ախտանշաններն են ջերմությունը, հազը, շնչառական խնդիրները, որոնք հանգեցնում են թոքաբորբի։