Անասնագոմերում հեղձուցիչ, տաք օդ է, խանգարում է անասունի նորմալ կաթնատվությանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել:

«Կարևոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջեմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ», - ասել է վարչապետը, ապա անդրադարձել է նաև անասնագոմերի հեղձուցիչ, տաք օդին, որը խանգարում է անասունների նորմալ կաթնատվությանը։

«Այն կանխավարկածով ենք, որ էնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև -30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է ու ընդհակառակը, էն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք, դա խանգարում է նրանց նորմալ կաթնատվությանը, պետք է նրանց ապահովել մաքուր օդով», - ասել է վարչապետը: