Պավել Մանուկյանը կանգնել է անկում տանող ճանապարհին․ Ավետիսյանի և Սեֆիլյանի հակադարձումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներ Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը հաղորդագրություն են տարածել և անդրադարձել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարարություններին։

Factor.am-ի հետ հարցազրույցում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ իր համար երբեմնի սիրելի Վարուժան Ավետիսյանը վերածվել է զզվելիի, իսկ Գագրեգին Չուգասզյանին՝ «Սասնա ծռեր»-ի անունից հանդես գալու իրավունք չունեցող դասալիք: «Սասնա ծռեր»-ի հաղորդագրության մեջ ասված է․

«Պավլիկ Մանուկյանն իր հարցազրույցում Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, պնդել է, որ նա իրավունք չունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ ու կեղծ մեղադրանք է հնչեցրել Սասնա Ծռեր խմբավորման իր որոշ ընկերների վերաբերյալ:

1. Որևէ մեկը, որ չի եղել Սասնա Ծռեր խմբավորման անդամ, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանը և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամները, ինչպես նաև մեր բոլոր մյուս հայրենակիցները, Սասնա Ծռերի զինված գործողության համատեքստում չեն կարող լինել դասալիք: Իսկ անձամբ Գարեգին Չուգասզյանը կարևոր ներդրում է ունեցել թե ապստամբության օրերին, թե դրան հաջորդած պայքարի ամբողջ ընթացքում:

2. Գարեգին Չուգասզյանը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ղեկավար մարմնի՝ Քարտուղարության անդամ է, ուստի իրավունք ունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից:

3. Սասնա Ծռեր խմբավորումը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը տարբեր կառույցներ են, ուստի դրանց միտումնավոր նույնացումը և այդ կեղծ նույնացման շահարկումը մոլորեցնում է մարդկանց:

4. Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա», - ասված է հաղորդագրության մեջ։