Բանակի օրվան նախորդող օրը՝ հունվարի 27-ը, կլինի ոչ աշխատանքային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Գործադիրը՝ հունվարի 23-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր՝ այն տեղափոխելով փետրվարի 1: Ոչ աշխատանքային օր է նաև հունվարի 28-ը:

Ըստ նախագծի՝ «աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը մայիսի 29-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր: Մայիսի 29-ի փոխարեն աշխատանքային կլինի հունիսի 6-ը: