Մեծ Բրիտանիան պատրաստ է լքել ԵՄ-ն սահմանված ժամկետում․ Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ Է, որ թագավորությունը պատրաստ Է լքել Եվրամիությունը  սահմանված ժամկետում՝ հունվարի 31-ին՝ երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից Brexit-ի մասին օրինագծի հաստատումից հետո:

«Խորհրդարանն ընդունեց Եվրամիությունից դուրս գալու օրինագիծը, և դա նշանակում Է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ն կլքի հունվարի 31-ին, և առաջ կգնանք որպես մեկ ամբողջություն»,- հայտարարել է Ջոնսոնը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Brexit-ի մասին բիլլը Համայնքների պալատից անմիջապես հետո հաստատվեց բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի կողմից։ Այն պետք է ստորագրի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սպասվում է, որ դա տեղի կունենա արդեն հինգշաբթի կամ ուրբաթ, ինչից հետո ԵՄ-ից երկրի դուրս գալու պայմանները որոշող փաստաթուղթն օրենքի ուժ կստանա: