Գրպանից՝ ափիոն, դիմեդրոլի 9 դեղահաբ, գուլպայի միջից՝ ներարկիչ․ անձը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները Կողբացու-Թումանյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 1961 թվականին ծնված Գագիկ Գյուլնազարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է տոպրակ, ինչի մեջ էլ մեկ այլ տոպրակով փաթաթված, ափիոն տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված, սպիտակ տարա՝ բաց շագանակագույն փոշենման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված, կանաչ գույնի, սուր հոտով, մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված, դիմեդրոլի 9 դեղահաբ: Գուլպայի միջից՝ 2 հատ 3 միլիգրամանոց ներարկիչ՝ շագանակագույն հեղուկանման զանգվածներով:

Ըստ Գյուլնազարյանի՝ հայտնաբերվածը ափիոն, հերոին, և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: