Արցախում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է սյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

վթար

Հունվարի 22-ին` ժամը 17:00-ի սահմանում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Ս. Հ.-ն, վարելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 4 հասցեի դիմացի ճանապարհահատվածում դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է ճանապարհի ձախ մասում առկա էլեկտրասյանը և մահացել:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

1