Սա դեռ սկիզբն է․ Աշոտյանը՝ ՀՀ-ին CDI-ի նախազգուշացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

բակո

«Այսպես է լինում, երբ երկրում կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի շատ ես կարևորում, քան մամուլի ազատությունն ու քաղաքական երկխոսությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  մեջբերելով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) նախազգուշումը Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին, որը հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

«Այսպես է լինում, երբ խալխին դիֆերամբներ ես ձոնում, իսկ քո քաղաքացիներին բաժանում յուրայինների և թշնամիների:

Երբ երկրիդ ներսում ոչնչացնում ես բոլոր քաղաքական ինստիտուտները ու ինքնդ դառնում քո իշխանության գերեզմանափորը:

Սա էլ դեռ սկիզբն է...»,- գրել է Աշոտյանը։