Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Բելաջիո» ռեստորանում. կան բերման ենթարկվածներ և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

բելոջո

Հունվարի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում, գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում։ Այդ մասին  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության կենտրոնական բաժին ժամը 23։30-ին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 31-ամյա Հրայր Ս․-ի, 63-ամյա Սամվել Ս․-ի, 31-ամյա Արամ Ս․-ի, ինչպես նաև 40-ամյա Հրաչյա Մ․-ի, 28-ամյա Արմեն Ս․-ի և դեռևս ինքնությունը չպարզված մի քանի անձանց միջև։

Աղբյուրը նաև նշում է, որ վիճաբանության ժամանակ երկուստեք հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ձեռքերով փոխադարձ հարվածներ, իսկ հետո ռեստորանում միմյանց վրա շշեր, բաժակներ ու աթոռներ են շպրտել և այդ ամենը տևել է տևական ժամանակ։ Պարզվել է, որ նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել ռեստորանույմ գտնվող այլ հաճախորդների նկատմամբ, ինչի հետևանքով էլ խաթարվել է ռեստորանային համալիրի աշխատակիցների բնականոն աշխատանքը։

Հունվարի 22-ին ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները նշված դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արամ Ս․-ին և Արմեն Ս․-ին։ Բացատրական աշխատանքներից հետո ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Հրայր Ս․-ն։

Նշված ռեստորանային համալիրից «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրաչյա Մ-ն։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ կռվի մասնակիցներից մի քանիսն աշխատում են «Սան Ֆուդ» ՍՊԸ-ում։